Աշխարհ

Կիևի «Դինամոն» հրաժարվել է սեղմել սերբական ակումբի ֆուտբոլիստների ձեռքը

1 րոպեի ընթերցում

Կիևի «Դինամոն» հրաժարվել է սեղմել սերբական ակումբի ֆուտբոլիստների ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևի «Դինամոն» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Բելգրադի «Պարտիզանի» հետ հանդիպումից առաջ հրաժարվել է ողջույնի ձեռքսեղմումներից։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Շովկովսկին։

Նա ասել է, որ իրեն շփոթեցրել է սերբական «Պարտիզանի» Մոսկվա մեկնելը՝ տեղի «Դինամոյի» և ԲԿՄԱ-ի հետ ընկերական մրցաշարին մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) բացառել է ռուսական ակումբներին բոլոր միջազգային մրցաշարերից։ 

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Կիևի «Դինամոն» կհանդիպի «Պարտիզանի» հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին Լեհաստանի Լյուբլինում, իսկ հուլիսի 31-ին՝ Բելգրադում։

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցայտը հայտարարել էր, որ ուկրաինացի մարզիկներին թույլատրվել է չբարևել ռուսներին 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նրա կարծիքով՝ գլխավորն այն է, որ ուկրաինացի մարզիկների նկատմամբ սադրանքներ չլինեն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում