Միացյալ Նահանգներ

Բլինկենը նշել է Բայդենի առաջնահերթությունները հեռանալուց առաջ

1 րոպեի ընթերցում

Բլինկենը նշել է Բայդենի առաջնահերթությունները հեռանալուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները պետության ղեկավարի պաշտոնում մնացած ամիսներին կլինեն հրադադարը Գազայի հատվածում և Ուկրաինային օգնության ավելացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Նախագահը մասնավորապես իր ջանքերը կկենտրոնացնի Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման և Գազայի հատվածում պատերազմի ավարտի վրա»,- ասել է Բլինկենը և հավելել, որ Սպիտակ տան ղեկավարը կկենտրոնանա նաև Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վրա։

Բլինկենը կարծում է, որ հրաժարվելով վերընտրվելու հեռանկարից՝ Բայդենը նախընտրել է հասնել իր նախագահության առավելագույն արդյունքներին իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։

Բայդենը ծրագրում է ավարտել իր պաշտոնավարման մնացած ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի հունվարի 20-ի կեսօրին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում