Իրավունք

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

4 րոպեի ընթերցում

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Ծաղկաձորում հուլիսի 19-20-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ լրագրողների մասնակցությամբ անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» խորագրով վերապատրաստում-քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, այն ուղղված էր ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հանրային ռազմավարական հաղորդակցության շրջանակներում լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքային հարաբերությունների բարելավմանը, հաղորդակցության ընթացքում ի հայտ եկող պրակտիկ խնդիրների քննարկմանը, երկու գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, քրեադատավարական նոր ընթացակարգերի համատեքստում քրեական հետապնդման մարմինների միջև գործառույթների հասցեագրման իրազեկմանը։

Ըստ աղբյուրի՝ բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրանք ընդգծել են միջոցառման նշանակությունը իրավապահ մարմիններ-մեդիա հարաբերությունների համակարգային հենքի ամրապնդման ճանապարհին առկա խնդիրների քննարկման, հետադարձ կապի ապահովման առումով և շնորհակալություն են հայտնել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակին՝ նման ձևաչափով կարևոր միջոցառմանն աջակցություն ցուցաբերելու համար։ 

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը և ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող հանրային ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, ներքին կանոնակարգումները, այս ոլորտում իրականացվող գործունեության ուղղությունները, առաջնայնություններն ու խնդիրները։  

Քննարկվել են  նաև ՀՀ քննչական կոմիտեում և ՆԳՆ ոստիկանությունում  իրականացվող բարեփոխումները, ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները, ժողովրդավարական արժեքների համատեքստում կարծիքի արտահայտման ազատության հետ կապված խնդիրները։ Մեդիափորձագետների մասնակցությամբ արծարծվել են նաև քրեական–իրավական ոլորտում տեղեկատվական անվտանգության, կիբեռիրազեկման և մեդիագրագիտության, ինչպես նաև փաստերի ստուգման գործիքների կիրառման արդիական հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեում կատարված բարեփոխումների նպատակներն ու թիրախները, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները։ Արսեն Այվազյանը հանգամանորեն անդրադարձել է նաև նոր քրեադատաիրավական ընթացակարգերի շրջանակում Քննչական կոմիտեի  գործառույթներին՝ կապված քրեական վարույթների նախաձեռնման, մեղադրանքների ներկայացման, խափանման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև՝ քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների գործառույթների բաշխմանը, դրանց կապակցությամբ տրամադրվող հանրային տեղեկատվության առանձնահատկություններին և սահմանափակումներին։ 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարիցա Հովհաննիսյանը ներկայացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր շրջանակը։ 

Սեմինար-քննարկման ընթացքում ծավալվել է շահագրգիռ, օգտակար երկխոսություն։ Մասնակիցների կողմից նման ձևաչափով հանդիպումներն օգտակար են գնահատվել՝  դրանք շարունակական դարձնելու ակնկալիքով։   

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Քաղաքականություն

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

Սպորտ

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երևան

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Քաղաքականություն

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում