Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիան, Իտալիայի և Ճապոնիայի հետ միասին Ֆարնբորոյում (հուլիսի 22-26) միջազգային ավիաշոուի ժամանակ ներկայացրել է վեցերորդ սերնդի կործանիչի նոր կոնցեպտուալ մոդելը, որը պատրաստ կլինի մինչև 2035 թվականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  BAe Systems պաշտպանական կորպորացիայի ղեկավարներից Հերման Կլասենը լրագրողներին հայտնել է, որ Գլոբալ մարտական ​​օդային ծրագրի  (GCAP) նախագծի նախնական աշխատանքները հիմնականում ավարտվել են։

Նրա խոսքով՝ գործընկերները, ներառյալ՝ Mitsubishi Electric Corporation-ը և Leonardo-ն, 2025 թվականին կտեղափոխվեն կործանիչի նախագծման և մշակման փուլ։

Կլասենը նշել է, որ բրիտանացիները սերտորեն համագործակցում են Իտալիայի և Ճապոնիայի արդյունաբերական գործընկերների, ինչպես նաև այդ երեք երկրների կառավարությունների հետ՝ ձևավորելու և համաձայնեցնելու հաջորդ սերնդի մարտական ​​ինքնաթիռների պահանջները:

Ըստ GCAP-ի ներկայացուցիչների՝ մարտական ​​ինքնաթիռը լինելու է աշխարհի ամենաառաջադեմ, փոխգործունակ, հարմարվողական և փոխկապակցված կործանիչներից մեկը։ Այն հագեցած կլինի սպառազինության ինտելեկտուալ համակարգով, ծրագրային ապահովմամբ կառավարվող ինտերակտիվ օդաչուների խցիկով, ներկառուցված սենսորներով և հաջորդ սերնդի հզոր ռադարով, որը կարող է 10000 անգամ ավելի շատ տվյալներ մշակել, քան գոյություն ունեցող համակարգերը, ինչը վճռական առավելություն է տալիս մարտում:

Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ճապոնիան 2022 թվականի դեկտեմբերին պայմանավորվել են համատեղ մշակել նոր սերնդի կործանիչ, որը նախատեսվում է որպես ԱՄՆ-ում և ԵՄ-ում ստեղծված մարտական ​​ինքնաթիռների այլընտրանք։ 

 

Հայերեն Français Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել