«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Ֆյոդոր Դոստոևսկի, «Խաղամոլը»

1863-ին Ֆյոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ, սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։

Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնիտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Դոստոևսկին կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է այլևս չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով կյանքի վերջին 10 տարիներին։

«Խաղամոլ» վեպը գրվել է «Ոճիր և պատիժ» վեպին զուգահեռ։

Թարգմանությունը՝ Պողոս Մակինցյանի։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Յանա Բաուեր, «Ո՞վ կգրկի ոզնուն»

Անտառում առոք- փառոք մի ոզնի էր ապրում: Մի օր հանկարծ սաստիկ ցանկություն է ունենում, որ իրեն գրկեն: Օրինակ՝ փիղը, կամ գոնե արջը:  Բայց ոզնուն գրկել կլինի՞:

Ո՞վ է գլխից ձեռք քաշել: Խե՜ղճ ոզնի: Վշտից լոլիկի պես փռվում է գետնին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նույն անտառում Փայփ- աղվես անունով մեկն է ապրում:

Տեսնենք՝ մի ելք կգտնի՞…

Սլովեներենից թարգմանեց Արմինե Վրտեսկա- Փիլոյանը։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Հրանտ Դինք, «Այս սյունակի մարդը»

Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս»,  «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա անդրադարձել է աշխարհին, Արևմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին։ Ինչի՞ մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։

Newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը մեկ գրքով ներկայացրել են հայտնի հայի վերլուծություններն ու քաղաքական միտքը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը