Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերին հաջորդած ժամանակահատվածում գները բարձրացել են առաջին անգամ:

2024 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գներն աճել են 0.8 տոկոսով: Դրան, ինչպես նշում է ՀԲ-ն, հիմնականում նպաստել է անցյալ տարվա հունիսի համեմատ տրանսպորտային ծախսերի թանկացումը 10.8 տոկոսով: Գնաճը մասամբ մեղմվել է սննդամթերքի գների թեթև նվազմամբ (0.7 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին կեսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին հաշվով նվազել է 0.6 տոկոսով:

ՀՀ Կենտրոնական բանկը հունիսի 11-ի նիստում հերթական անգամ նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի: ՀԲ-ն նշում է, որ այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մինչև 2021 թվականի խստացումը ՀՀ ԿԲ-ի սահմանված 5 տոկոս դրույքը:

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ