Հայաստան

Զրուցարաններին գալիս են փոխարինելու էկոտնակները․ հանգստի նպատակով անտառային տարածքների վարձակալության գործընթացն ակտիվացել է

3 րոպեի ընթերցում

Զրուցարաններին գալիս են փոխարինելու էկոտնակները․ հանգստի նպատակով անտառային տարածքների վարձակալության գործընթացն ակտիվացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անտառային տարածքներում հանգստի և զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքներն ակտիվ փուլում են։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անցկացնում է մրցույթ անտառային կոնկրետ նշված տարածքները հանգստի և զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար։ Տնտեսվարողները պարտադիր ներկայացնում են ներդրումային ծրագիր՝ հաշվի առնելով պետության կողմից սահմանված բնապահպանական դրույթները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ տնտեսվարողների կողմից ներկայացվող ծրագրերի բովանդակությունը բավական փոխվել է։ Հիմա ավելի շատ են գերակշռում էկոտնակային գաղափարները։ Արթուր Պետրոսյանը նկատեց, որ գործընթացի կանոնակարգումը շահեկան է թե ֆինանսական, թե վերահսկման տեսանկյունից։

«Ցանկացած գործընթաց, եթե կանոնակարգված ձևով է կազմակերպվում, միանշանակ շահեկան է։ Շատ կարևոր է, որ այդ ամենն իրականացվի համակարգված, պատշաճ վերահսկողությամբ։ Ի վերջո, վարձակալությամբ ներգրավված գումարները նաև ուղղորդվում են անտառվերականգնման, պահպանման աշխատանքներին»,-ասաց Արթուր Պետրոսյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի խոսքով՝ անտառային տարածքները հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության տրամադրելու գործընթացը բավական ակտիվացել է 2022 թվականի երրորդ եռամսյակից։ 

«Մինչև 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ուներ կնքած 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան 25 մլն դրամ։ 2022 թվականի երրորդ եռամսյակից մինչև հիմա արդեն ունենք 235 պայմանագիր։ Վարձակալական վճարը տարեկան կազմում է 92 մլն դրամ։ Հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 15,1 մլրդ դրամ»,-ասաց Սևակ Մարկոսյանը։ 

Բոլոր վարձակալները պարտավոր են ներկայացնել հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ։ Սևակ Մարկոսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տարածքները վարձակալած տնտեսվարողները հիմնականում հավատարիմ են լինում պայմանագրով նախատեսված դրույթներին։ Եթե լինում են խախտումներ, ապա վերահսկող մարմինները պարտավորեցնում են շտկել։ Սևակ Մարկոսյանը վստահեցրեց, որ ի սկզբանե դրվում է հստակ պահանջ՝ որևէ ծառահատում չպետք է թույլատրվի։ Նրա խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում անտառային տարածքներում հանգստի և զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքներով պայմանավորված ծառահատում չի իրականացվել։ Եթե ամեն դեպքում խախտումներ լինեն, պետությունն անհրաժեշտության դեպքում կարող է խզել  պայմանագրերը։ 

Վերահսկողական գործընթացներն առավել արդյունավետ կկազմակերպվեն նաև էկոպարեկային ծառայության հիմնմամբ։ Անտառային տարածքներում ցանկացած ապօրինի գործունեությունը լինելու է էկոպարեկային ծառայության ուշադրության կենտրոնում։ 

 

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Տնտեսություն

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Տնտեսություն

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Հայաստան

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է  Բյուրեղավան

Մարզեր

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում