Հայաստան

Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Մարզերում հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում կդիտվի  քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում