Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել, որի ընթացքում նշել է, որ բողոք չունի։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային այլ գործողություններ` հանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշել է ՔԿ-ի խոսնակը՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անձը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Ավելի վաղ, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ տեղի ունեցած դեպքի օրը ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

«Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», - մանրամասնել էր Նարեկ Սարգսյանը։

Հայերեն Русский

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին