1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ ինքնաթիռը մխրճվել է Գդինիայի օդանավակայանի թռիչքուղուն և բռնկվել։
Լեհաստանի ռազմաօդային ուժերի տվյալներով՝օդաչուն նույնիսկ չի փորձել ինքնաթիռից դուրս շպրտվել։ Նա տեղում մահացել է ։ Դեպքի մյուս հանգամանքները հայտնի չեն: