ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն Իջևանում հյուրընկալել է Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության անդամներին և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունում։
Հյուրերը միացան Իջևանի շրջանի պարեկային խմբին՝ տեղում առաքելության իրականացվող աշխատանքի մասին ավելին իմանալու համար», - իր գրառման մեջ նշել է առաքելությունը՝ շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին։