ԱՄՆ դեսպանատունը Պարեկային ծառայությանն է նվիրել անհետաձգելի առաջին օգնության 900 դեղատուփ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը hուլիսի 11-ին այցելել են պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ԱՄՆ դեսպանատունը Պարեկային ծառայությանն է նվիրել անհետաձգելի առաջին օգնության 900 դեղատուփ, որոնցից 700-ը նախատեսված է պարեկային ծառայության մեքենաների, 200-ը՝ հետիոտն ծառայություն իրականացնողների համար:

«ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ նշելով, որ բազմակողմանի աջակցության շնորհիվ հնարավոր եղան Պարեկային ծառայության ստեղծման ռազմավարական քայլերի պլանավորումն ու իրականացումը, իսկ ձեռքբերումների վկայությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի և ԵԱՀԿ կողմից պատվիրակված հարցումների արդյունքներն են՝ գոհունակության 62 և վստահության 72 տոկոս:

Նախարարն իր խոսքում ընդգծել է՝ Պարեկային ծառայության ստորաբաժանումներն այսօր ոչ միայն վերահսկում են ճանապարհային երթևեկությունը, այլև արդյունավետ պայքարում հանցավորության դեմ՝ բացահայտելով ու կանխելով տարբեր բնույթի, վտանգավորության ու ծանրության հանցագործություններ, հայտնաբերելով ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ:

Վահե Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել ամերիկյան կողմին՝ Ջրային պարեկային ծառայության ստեղծման գործում ունեցած աջակցության համար՝ նշելով, որ ծառայությունն այսօր հագեցած է ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ:

ՆԳ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Պարեկային ծառայությանը ցուցաբերվող հերթական աջակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնվելու, նոր ուղղություններ թիրախավորելու ներուժ ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ «Հաճելի է կրկին լինել Սյունիքում։ Վերջին անգամ եղել եմ հոկտեմբերին՝ Սյունիքում պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ։ Գիտեմ, որ պարեկային ծառայողները ջանասիրաբար աշխատել են քաղաքացիների հետ ամուր հարաբերություններ ձևավորելու գործում՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Մենք գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որը պարեկները ստանձնում են որպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, և պատրաստակամ ենք շարունակելու աջակցությունը Պարեկային ծառայությանը»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությանը՝ Քրիստինա Քվինն ընդգծել է, որ այն լրացնում է Պարեկային ծառայության ստեղծման ու կայացման համար ԱՄՆ կառավարության նախկինում ցուցաբերած աջակցությանը և կնպաստի հանրությանն առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն:

Նշվում է, որ Վահե Ղազարյանն ու Քրիստինա Քվինը ծանոթացել են բժշկական անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերի պարունակությանը, Պարեկային ծառայության մեքենայի տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ միջոցներին։

Այնուհետև գումարտակի վարչական շենքում նրանք ծանոթացել են օգտագործվող տեխնիկային, իսկ օպերատիվ կառավարման կենտրոնում նրանց ներկայացվել են աշխատանքի կազմակերպման գործընթացն ու տեխնիկական հնարավորությունները։

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան