Վրաստան

Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարս անցակետի մոտ hուլիսի 11-ին 2 608 բեռնատար է սպասում դեպի Վրաստանի սահմանն անցնելու հերթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը՝ վկայակոչելով էլեկտրոնային հերթի տվյալները։ 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ պետական ​​սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով։ Այդ ռեժիմի շրջանակներում  բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակում են մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում