Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ՀՀ ՆԳ նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ՀՀ ՆԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։  

«Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։ 

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում