Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զորացրված զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալլ: 

«Հուլիսի 11-ին ժամը 11-00-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ 

Նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ 

Ռազմական

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ

Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։ 

Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի։

 

Հայերեն Русский