Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ին ցուցադրվեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» մրցանակակիր ֆիլմը

6 րոպեի ընթերցում

Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական էջից
Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական էջից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Յաշա Մալայանը, Խորհրդային Միության փլուզումից հետո չի կարողանում համակերպվել կապիտալիստական բարքերին։ Նա կառչում է անցյալից, մերժում ներկան ու ապրում իր երևակայական աշխարհում, որում իր ուրույն տեղն ունի Լեոնիդ Բրեժնևը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը, որը Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը հաղթել է «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն դերասան», «Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգերում, հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ներկայացվեց հանրության լայն շրջանակի դատին։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ առերեսվելու ենք պատմությանը, բայց մի փոքր այլ համատեքստում։ «Կինոն այն ունիվերսալ միջոցներն ունի, որոնց կիրառման պարագայում ժամանակի մեքենայի մասին երազելն անիմաստ է, որովհետև կինոն հենց ինքը ժամանակի մեքենա է։ Բավականին երկար ճանաչելով ռեժիսոր Էդգար Բաղդասարյանին՝ ինձ թվացել է, որ նրա էության մեջ կա ինչ-որ բան, որն այնքան էլ արտացոլված չէ նրա նախորդ ֆիլմերում։ Վստահ եմ, որ այս ֆիլմում ևս դա լիարժեք չի արտացոլվել, սակայն դրա համար դեռ բազում ֆիլմեր կլինեն, բայց այդ երգիծանքի դուռն այս ֆիլմով բավականին լայն է բացված»,-ասաց Ավետիսյանը։

Նա ֆիլմը կոչեց կեղծ պատմական երգիծանք, որտեղ կեղծ բառը բացասական իմաստ չունի, այլ՝ ժանրային։ «Դա մոտեցում է, որ տեսել ենք տարբեր ֆիլմերում. օրինակ՝ Քվենտին Տարանտինոն մարտահրավեր է նետում պատմությանը և համարում, որ պատմությունը, որ ունեցել է մի ընթացք, ընդամենը կյանքի ընթացք է, իսկ կինոն կարող է պատմության վեկտորը փոխել այնպես, ինչպես կամենա հեղինակը, կամ ինչպես պահանջում է տվյալ ժամանակը»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավարը։ 

Ավետիսյանը կարծում է՝ խորհրդային շրջանը պատմության ամենակարևոր շերտերից է և նշանակալի է եղել նաև ժամանակակից կինոյի պատմության տեսանկյունից, քանի որ խորհրդային ֆիլմեր շատ են ստեղծվել, բայց հայացքը դեպի խորհրդային իրականություն եզակի է։

Էդգար Բաղդասարյանը, որ նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, նման կինոնկար ստեղծելու մտադրություն է ունեցել ութը տարի առաջ։ «Ֆիլմում շատ բան համընկել է վերջին իրադարձությունների հետ։ Որոշ բաներ փոփոխվել են, սակայն մի բան անփոփոխ է մնացել, այն, որ մենք ապրում ենք խեղաթյուրված գիտակցությամբ։ Դա հենց այն է, ինչ պատահել է ֆիլմի հերոսին, որին փայլուն մարմնավորել է Մայիս Սարգսյանը»,-նշեց Բաղդասարյանն ու անդրադարձավ Բրեժնևի կերպարին՝ ընդգծելով, որ իրեն իդեալական Բրեժնև պետք չի եղել։

Բրեժնևի կերպարը կերտած դերասան Մաքսիմ Վիտորգանը երազում է պատկերացնել այն պահը, երբ Բաղդասարյանը որոշել է նման կինոնկար նկարահանել և նստել ու մտածել է, թե ով պետք է խաղա Բրեժնևի դերն ու իրեն է հիշել։ «Ջերմությամբ և ուրախությամբ եմ հիշում նկարահանումների օրերը։ Նկարահանել ենք երկու տարի առաջ։ Շատ նոր բան իմացա Վանաձորի Կոնգո թաղամասում»,-ասաց նա՝ բարի դիտում մաղթելով բոլորին։

Ֆիլմի ավարտին Էդգար Բաղդասարյանն ասաց՝ Յաշայի նախատիպն իր աներն է, որի անունը Յակով է եղել։ Յաշայի կնոջ՝ Նադյայի նախատիպն էլ իր զոքանչն է։ 

«Ցանկացած կայսրության փլուզումից հետո փլատակների տակ ջախջախվում են մարդկային ճակատագրեր։ Յաշայի ճակատագիրը սովորական խորհրդային բանվորի տրագիկոմիկական պատմություն է. նա ամբողջ կյանքում հավատարիմ ծառայել է ինչ-որ անշուք արտադրամասում, իսկ հիմա չի կարողանում հարմարվել փոխված իրողություններին։ Յաշան շարունակում է ապրել մի երկրում, որն այլևս գոյություն չունի։ Մեռածները շարունակում են թաղել ապրողներին»,-ասվում է ֆիլմի նկարագրական տեքստում։

Ֆիլմի պրոդյուսերը Կարինա Սիմոնյանն է, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է,
նկարիչներն են Արտյոմ Բաղդասարյանը, Տիգրան Առաքելյանը, կոմպոզիտորն Անդրանիկ Բերբերյանն է, հնչյունային ձևավորողը Տիգրան Կուզիկյանն է, 
մոնտաժողներ՝ Նարեկ Խաչատրյան, Ալեքսանդր Բաղդասարյան։

Կինոնկարում զբաղված են Ռուզաննա Խաչատրյանը, Լիլիթ Սալնազարյանը, Արսեն Չաչոյանը, Ավիտալ Լվովան, Նազիր Ժուկովը, Սամեդ Մանսուրովը, Գեորգի Էնգելգարդը։
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանն է ներկայացնում մրցութային և ոչ մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվում են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական էջից

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Հայաստան

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում