Հայաստան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը hուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Կապանում կհանդիպի քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ-ի կայքը:

Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։

Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում