Սպորտ

«Փյունիկ»-ի երեք ֆուտբոլիստ վերադառնում է երևանյան ակումբ

2 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի երեք ֆուտբոլիստ վերադառնում է երևանյան ակումբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Վարդանյանի, Պետրոս Ալեքյանի և Լևոն Պետրոսյանի տրանսֆերային վարձակալության ժամկետներն ավարտվել են և ֆուտբոլիստները վերադառնում են «Փյունիկ»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Պետրոս Ալեքյանը անցած մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել «Փյունիկ Ակադեմիայի» կազմում: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալեքյանը վարձավճարով տեղափոխվել էր Գյումրիի «Շիրակ»: 18-ամյա ֆուտբոլիստը մարզային թիմում նորամուտն է նշել Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ ընդհանուր մասնակցելով 4 հանդիպման: Մեկ խաղ էլ Պետրոսը անցկացրել է գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, որտեղ գյումրեցիները կարողացել են հաղթել «Կիլիկիային»: 

Լևոն Վարդանյանը նույնպես անցած մրցաշրջանի առաջին հատվածում խաղացել է «Փյունիկում»: Եղիշե Մելիքյանը 20-ամյա հարձակվողին, բացի Հայաստանի Պրեմիեր լիգայից, խաղաժամանակ էր տրամադրել նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ Վարդանյանը խաղադաշտ դուրս եկավ «Նարվա Տրանսի» (0:3) և «Բուդյո-Գլիմտի» (0:3) հետ խաղերում: Լևոնը 2023/24 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է  թողել առաջնության վերջնամասը: Պետք է նշել նաև, որ Վարդանյանը 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Լևոն Պետրոսյանը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը: 20-ամյա ֆուտբոլիստը մեծամասամբ հանդես է եկել Առաջին խմբում: 60 խաղ անցկացնելով Հայաստանում հզորությամբ 2-րդ առաջնությունում Պետրոսյանը դարձել է 28 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իր նորամուտը «Փյունիկի» հիմնական թիմում Լևոնը նշել է 2022-ին՝ դուրս գալով խաղադաշտ «Արարատի» հետ խաղում:

 

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում