Բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում. ԵՊԲՀ-ն այս տարի ավարտած 622 շրջանավարտներից 250-ն արտասահմանցի է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2024 թվականին ունեցել է 622 շրջանավարտ, որից 250-ն՝ արտասահմանցի: Բուհի Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը՝ ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոն, տեղի է ունեցել հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

 «Գիտական խորհրդի հարգարժան անդամներ, սիրելի շրջանավարտներ, հարգելի երաժիշտներ, հյուրեր, ծնողներ, մեզ համար շատ սպասված և կարևոր օր է: Այսօր գումարվել է Գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որպեսզի կարողանանք ևս մեկ անգամ հավաստել՝ ճերմակ հագուստը լոկ հագուստ չէ, այլ պարտավորություն: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք 6 տարվա ընթացքում՝ խստապահանջ քննությունները, հմտությունների մակարդակը, որով օժտված եք, թույլ է տալիս ասել՝ այն մարդիկ, որոնք այսօր պատրաստ են համալրել «սպիտակ բանակի» շարքը, արժանի են այդ անպարտելի կոչմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ազդարարելով նիստի մեկնարկը՝ նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ շրջանավարտների մուտքը բժշկություն ողջունել է  Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս,  հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բնագավառի  երկար տարիների փորձով, հմուտ բժիշկ Անատոլի Գնունին:

«Դուք շուտով կերդվեք և մուտք կգործեք բժիշկների շարքերը: Հիշեք, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում: Ձեր առօրյա աշխատանքն ապարելակերպ է, որն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում: Բարձր գիտելիքների և մասնագիտական ունակությունների հետ մեկտեղ պետք է օժտված լինեք մարդկային բարձր հատկանիշներով: Կհանդիպեք բազմաթիվ խոչընդոտների, դժվարությունների, մարտահրավերների: Մի՛ նահանջեք, պայքարեք և հաղթահարեք»,-ասաց Անատոլի Գնունին՝ հորդորելով անվերապահորեն պայքարել մարդու առողջության և կյանքի համար, շարունակել կրթությունն ու պայքարել տգիտության և անտարբերության դեմ:

Միջոցառումն այս տարի տարբերվեց նաև անցկացման ձևաչափով. ոչ թե բեմից, այլ տեսանյութերի միջոցով դեկաններն ավարտողներին ողջունելու հնարավորություն ունեցան հետաքրքիր հիշողություններով, պատմություններով՝ ուսումնառության, դասախոսների, միմյանց մասին:

«Հարգելի՛ գործընկերներ, հպարտ ենք ձեզանից մեկը լինելու համար, ինձ համար պատիվ է, որ ես պատասխանատվություն եմ ստանձնել այս դժվարին ժամանակներում ղեկավարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, աշխատել անվանի պրոֆեսորների, իմ ուսուցիչների հետ, աշխատել կողք կողքի գործընկերների հետ, որոնք կարողացան այս պատմական դարաշրջանում բոլոր դժվարություններն անցնելով` բարձր պահել բժշկի պատիվը: Ձեզ հետ հպարտ եմ կանգնել այստեղ, որովհետև այս տարիների ընթացքում  դուք մեզ հետ միասին` ուս ուսի, անցաք համաճարակը և ձեր ուրույն տեղն ունեցաք այդ պայքարում»,- ամփոփիչ խոսքում ընդգծեց ռեկտորը` շնորհավորելով բոլորին և շեշտելով, որ համալսարանի առաքելությունն է պատրաստել ավելի լավ մասնագետներ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ այսօր ականատես ենք, որ համալսարանն իրականացնում է իր առջև  դրված խնդիրը:

«Մաղթում եմ, որ ոգևորվեք այնքան, որ կարողանաք արդարացնել, փրկեք այնքան, որ չսպասեք երախտիքի խոսքերի, պատասխանատվություն ստանձնեք  այնքան,  որքան կարող եք արդարացնել»,- եզրափակեց խոսքը նա:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը