Մշակույթ

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը համաշխարհային աստղերի միջոցով նորովի բացահայտեց Սերգեյ Փարաջանովին

6 րոպեի ընթերցում

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը համաշխարհային աստղերի միջոցով նորովի բացահայտեց Սերգեյ Փարաջանովին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին տեղի ունեցավ ռեժիսորին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝  առնվազն տարօրինակ կլիներ, եթե Փարաջանովի 100-ամյակը չկարևորվեր փառատոնին, որի ընթացքում տարբեր տեսանկյուններից, տարբեր ձևաչափերով հայացք է նետվելու նրա արվեստին։ «Վստահ ենք, որ կինոն վիզուալ հզոր պատկերներից բացի կարևոր է որպես խոսակցություն։  Թվում է, թե  էլ ինչ պետք է խոսել մի ռեժիսորի շուրջ, որի մասին ասես ամեն ինչ ասված է, սակայն կինոն ապացուցում է, որ ժամանակն անվերջ խոսակցությունների նոր դիտանկյուններ է առաջ բերում և տարբեր արդիականացումներ տալիս այս կամ այն հարցերին, թեմային կամ նյութին։ Մենք հավատարիմ ենք փառատոնի՝ մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ լինելու կարգախոսին։ Ինչպես Փարաջանովն էր տարբեր քաղաքակրթությունների մարմանվորումը, այնպես էլ այսօր նրան նվիրված ֆիլմում կտեսնենք մարդկանց, մտավորականների, իբրև հերոսներ, կերպարներ, որոնք հենց այդ տարբեր մշակույթների ներկայացուցիչներն են»,-նշեց Ավետիսյանը։

AVA FILMS-ի, ֆրանսիական LA HUIT-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հայ-ֆրանսիական կինոնկարն ունի միջազգային թիմ և լայն աշխարհագրություն: Ֆիլմի ստեղծագործական կազմն ընդգծում է՝ Փարաջանովն ազատատենչ էր, մեծ հռչակ էր վայելում, ուստի այլ կերպ նրան անդրադառնալ չէին կարող:

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ Զառա Ջյանն ընդգծեց՝ պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, բայց կինոնկարը դասական կենսագրական ֆիլմ չէ։ «Սա ֆիլմի հեղինակի ճանապարհն է, որ նա անցնում է՝ փորձելով գտնել լուծումներ ներկա իրադարձությունների վերաբերյալ, փորձում հասկանալ՝ ինչ ընտրություն անի։ Սերգեյ Փարաջանովը ցանկացած իրավիճակում շարունակում էր աշխատել։ Ստեղծագործում էր նաև բանտում»,-ասաց նա։

Ջյանը կարծում է՝ դժվարությունները, որոնց միջով անցել են ֆիլմը նկարահանելիս, այնքան էլ էական չեն, քանի որ այն օրհնված նախագիծ է։ «Բոլոր հերոսները մեր կյանք եկան շատ սահուն։ Ատոմ Էգոյանին, Տարսեմ Սինգհին, Չուլպան Խամատովային, Լորա Գուերային, Էմիր Կուստուրիցային, Ժուել Շապրոնին, Ալի Խամրաևին, Լևոն Աբրահամյանին և մեր մեծ Արտավազդ Փելեշյանին նկարահանելը հեշտ չէր։ Թե ինչպես մեզ դա հաջողվեց, դեռ պետք է մտածել»,-նշեց ռեժիսորը, որին Փարաջանովը ոգեշնչել է իր օրինակով, քանի որ խորհրդային դժվար ժամանակներում անգամ չի կորցրել ստեղծագործելու, արարելու ունակությունը։ «Նա հանճար էր, իսկ նրա թանգարանն օազիս է, հարազատ վայր»,-շեշտեց Ջյանը։

Զառա Ջյանը Փարաջանովին համաշխարհային մեծություն է համարում և փորձել է ստեղծել ֆիլմ, որում դա կարտահայտվի, ուստի զրուցել է ինչպես Փարաջանովի ընկերների, գործընկերների, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների հետ, որոնք ոգեշնչվել են նրա արվեստից։ 

Ջյանը պատրաստվում է կինոնկարը ցուցադրել տարբեր փառատոններում։ Հաջորդ պրեմիերան նախատեսվում է եվրոպական փառատոններից մեկում։

Ֆիլմը, որի հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին, նկարահանվել է Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում։

Ատոմ Էգոյանը, որ ներկա էր փակ դիտմանը, մեզ հետ զրույցում նշեց, որ Փարաջանովը եզակի կինոմատոգրաֆիկ տեսլական է ունեցել, և եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ առաջարկում է կինոն, ուրեմն անհնար է գտնել ավելի անսովոր ձայն, քան Փարաջանովինն է: Էգոյանը խոստովանեց՝ Փարաջանովի՝ իր ամենասիրած ֆիլմը «Նռան գոււյնը»-ն է։

Ատոմ Էգոյան

«Ինչպես ֆիլմի խաղարկային հատվածում հերոսուհին թողնում է իր բնակավայրը, այնպես էլ ես՝ 2020-ից հետո չէի կարողանում ապրել Մոսկվայում: Երբ Երևանում ծանոթներիս ուղեկցում էի Փարաջանովի թանգարան, մի պահ կանգնեցի Փարաջանովի «Երեք ազգերի զավակ» ինքնանկարի դիմաց, ինչ-որ մի բան տեղի ունեցավ ներսումս: Տեսնելով ինքնանկարը՝ հասկացա, թե խորհրդային տարիներին Փարաջանովը որքան դժվարությունների միջով է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր գործին. իսկական հանճար էր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում Փարաջանովի թանգարանի անձնակազմին, Զավեն Սարգսյանին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա շնորհիվ ունենք այդ թանգարանը»,-ավելի վաղ նշել է Զառա Ջյանը: 

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, CNC, Cine+-ը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում