Քաղաքականություն

Սամանթա Փաուերն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Սամանթա Փաուերն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձ է կատարել Հայաստան կատարած այցելությանն՝ ակնկալելով դրա ընթացքում ուսումնասիրել համագործակցության խորացման հնարավորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամանթա Փաուերը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ մեծ պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելելը։

«Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս նշանակալի պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան: Վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է»,- իր գրառման մեջ նշել է Փաուերն՝ ակնկալիք հայտնելով այցի ընթացքում ուսումնասիրել համագործակցության խորացման հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում