Մշակույթ

ՀՀ նկարիչների միությունում բացվեց «Արվեստն առանց սահմանների» միջազգային ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

ՀՀ նկարիչների միությունում բացվեց «Արվեստն առանց սահմանների» միջազգային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Արվեստն առանց սահմանների» արվեստի միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Նախագծի նպատակն է տարբեր երկրների արվեստագետների միջև ստեղծել միասնական և բարեկամական հարթակներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 8-13-ը, որի ընթացքում տեղի կունենան կլոր սեղաններ, քննարկումներ, դասախոսություններ, փորձի փոխանակում, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իրենց մշակութային կյանքն ու սովորույթները: Հայաստան եկող արվեստագետները կկերտեն իրենց պատկերացրած Հայաստանը, և իրենց հետ կտանեն որպես լավ հիշողություն։ 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ շնորհակալություն հայտնելով տարբեր երկրներից ցուցահանդեսին մասնակցող արվեստագետներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն՝ ի դեմս փոխնախարար Դանիել Դանիելյանի՝ ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։

Նա նշեց, որ ՀՀ նկարիչների միության գործունեությունը մշտապես գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում։

«Մեր հյուրերը հնարավորություն ունեցան շրջել Տավուշի մարզում, լինել Գոշավանքում, Հաղարծինում։ Այնուհետև այցելեցինք Սևանի վանք, որտեղ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան նկարել տարբեր գեղատեսիլ վայրեր»,- իր խոսքում նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ մասնակիցների խումբը բաղկացած է 15 հոգուց՝ 5 մասնակից Հայաստանից և 10 մասնակից՝ 8 տարբեր երկրներից, որոնց թվում են Անգլիա, Լատվիա, Լիտվա, Իսրայել, Վրաստան, Ուկրաինա, Չինաստան, Շվեյցարիա:

ՀՀ նկարիչների միության նախագահը վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսին մասնակից նկարիչները Հայաստանից կհեռանան ամենաջերմ հիշողություններով և տպավորություններով։

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս ցուցահանդեսի կապակցությամբ», - նշեց Սաֆարյանը՝ հույս հայտնելով, որ «Արվեստն առանց սահմանների» ցուցահանդեսը գալիք տարիներին ևս կշարունակի իր գործունեությունն՝ ընդլայնելով իր աշխարհագրական սահմանները և ներառելով ավելի շատ մասնակիցների։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ ողջունելով և շնորհավորելով ներկաներին։

««Արվեստն առանց սահմանների» խորագիրը ոչ միայն այս ծրագրի անունն է, այլև կարգախոսն է, որովհետև ոչ մի արվեստ չի կարող որևիցե սահման ճանաչել, և Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերն այդ ուղղությամբ են շարժվում։ Արվեստագետի մտահորիզոնը չի կարող կանգնել ինչ-որ մի ֆիզիկական սահմանին», - ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց աչքերով են տեսնում Հայաստանը և ներկայացնում այն իրենց երկրներում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը բարի գալուստ մաղթեց ծրագրի մասնակիցներին և նշեց, որ Հայաստանի դռները մշտապես բաց են բոլորի համար՝ անկախ նմանատիպ ծրագրերի անցկացումից։

Նա նաև կարևորեց, որ հայ ժողովուրդը, դիտելով ցուցահանդեսը, կկարողանա տեսնել սեփական երկիրը օտարի աչքերով։ 

«Մշակույթի նախարարությունը մշտապես Նկարիչների միության կողքին է մի քանի տարբեր պատճառներով, որովհետև սա պատմական միություն է, որը տասնամյակների պատմություն ունի և այսօր իր նախագահի ուժերով կարողացել է մի տանիքի տակ համախմբել, հավաքել բոլոր նկարիչներին, արվեստագետներին։ Այն մեր հանրապետությունում համախմբողի և կոորդինացնողի դեր է կատարում», - ասաց Դանիելյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և Նկարիչների միությունը մշտապես սերտ կապի և երկխոսության մեջ են գտնվում։

Փոխնախարարը նկատեց, որ նմանատիպ ծրագրերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում արժեքավորել ոչ միայն երևանյան, այլև մարզային արվեստագետներին։ Նա ևս վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսին մասնակցող օտարերկրյա նկարիչները Հայաստանից կհեռանան ամենաջերմ հիշողություններով և տպավորություններով։

Ցուցահանդեսի բացման ավարտին ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը օտարերկրյա նկարիչներին պարգևատրեց ծրագրի մասնակցության հավաստագրերով։

 

 

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում