Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից և խոստացել է հաղթանակ տանել իր հակառակորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ: 

«Հեռուստաբանավեճից ի վեր շատ շահարկումներ են եղել այն մասին, թե ինչ է անելու Ջոն։ Արդյոք նա կշարունակի՞ մասնակցել ընտրապայքարին, թե՞ կլքի այն։ Ի՞նչ է նա մտադիր ձեռնարկել։ Սա է իմ պատասխանը ՝ ես մնում եմ և մտադիր եմ հաղթանակ տանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վիսկոնսին նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։  

Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ Թրամփի հետ վերջերս կայացած հեռուստաբանավեճում լավագույն ձևով հանդես չի եկել: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում