ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը՝ ընդգծելով, որ որոշումը նպաստում է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների վերականգնմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այս մասին ասվում է Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարարության հայտարարության մեջ։
«Սիրիան պնդում է, որ այս խիզախ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումներին՝ հիմնելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»,- նշված է հայտարարության մեջ: