Քաղաքականություն

Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել  համախոհների հետ, որտեղ հասկանալ է տվել, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ Բայդենը խոստովանել է, որ վերջերս դժվարությունների է հանդիպել, սակայն ընդգծել է, որ մտադիր է շարունակել պայքարել վերընտրվելու համար և պատրաստվում է նոյեմբերին հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ 

Ինչպես CBS-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի աղբյուրը, 25 դեմոկրատ օրենսդիրներ առաջիկա օրերի ընթացքում մտադիր են հրապարակել ուղերձ՝ ընտրություններից Բայդենին հանելու կոչով: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում