Սպորտ

Էլինա Ավանեսյանը Ուիմբլդոնի երկրորդ շրջանում է

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը Ուիմբլդոնի երկրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաջող մեկնարկեց Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականի` Ուիմբլդոնի կանանց մենախաղի մեկնարկին Էլինա Ավանեսյանն ուժերը չափեց Ուկրաինայից, աշխարհի 47-րդ ռակետ Անելինա Կալինինայի հետ: Մոտ մեկ ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթերում` 6:2, 6:3 հաշվով:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո, սակայն պաշտոնապես ոչինչ հաստատված չէ: Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձ տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում