Հայաստան

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան. մանրամասնում է համաճարակաբանը

5 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան. մանրամասնում է համաճարակաբանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկագիտության վերջին տվյալներով բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների փոխանցման հիմնական գործոն:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանն՝ ընդգծելով, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ միայն ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցով հնարավոր է 50 տոկոսով նվազեցնել բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները: Ըստ մասնագետի՝ ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: 

«Բուժաշխատողները հաճախ թերագնահատում են վարակների տարածման տեսակետից ձեռքերի հիգիենայի դերը:  Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի պահպանման կանոնները»,-ասում է համաճարակաբանը: 

Նրա խոսքով՝ հիվանդանոցային արտաքին միջավայրում մանրէների տարածման ապահովումը և մեկ բուժառուից մյուսին մանրէների փոխանցումը իրականացվում է կոնտակտային ճանապարհով հետևյալ կերպ. բուժառուի մաշկից կամ նրան շրջապատող առարկաների մակերեսներից մանրէները փոխանցվում են բուժանձնակազմի ձեռքերին, այդ մանրէները շարունակում են պահպանվել (նույնիսկ մի քանի րոպե) բուժանձնակազմի ձեռքերի վրա, երբ բուժանձնակազմի կողմից ձեռքերի հիգիենան կատարվում է անբավարար, բուժանձնակազմի աղտոտված ձեռքերից մանրէները փոխանցվում են այլ բուժառուների կամ նրա հետ առնչվող որևէ առարկայի մակերեսի վրա: 

«Եվ այս փոխանցման ուղիներից ելնելով՝ ԱՀԿ կողմից առաջարկվել է «Ձեռքերի հիգիենայի  իրականացման 5 պահ», ըստ որի ձեռքերի հիգիենան պետք է իրականացվի պացիենտի հետ անմիջական շփումից առաջ, մաքուր կամ ասեպտիկ միջամտություններից առաջ, կենսահեղուկների հետ շփումից հետո, պացիենտի հետ անմիջական շփումից հետո»,- ասաց մասնագետը:

Կարինե Պողոսյանը նշեց՝ ձեռքերի մաշկի վրա կարող են տեղակայված լինել  մշտական  մանրէներ, որոնք ապրում և բազմանում են մաշկի վրա, եղունգների շուրջ և դրանց տակ, ինչպես նաև  միջմատնային մակերեսներում: Մանրէների այս խմբում ավելի հաճախ հանդիպում են ստաֆիլոկոկերը, կորինոբակտերիաները, երբեմն նաև՝ անաէրոբ բակտերիաները:  

Նրա խոսքով՝ ժամանակավոր մանրէները ձեռքերի ժամանակավոր աղտոտվածության հետևանք են և առաջանում են  ձեռքերի պատահական աղտոտման ժամանակ, կարող են պարունակել ցանկացած բնույթի մանրէ: Մաշկի վրա նրանք չեն բազմանում:  Ձեռքերը կարող են աղտոտվել նաև շփման կամ հպման միջոցով արտաքին միջավայրում կենսունակությունը երկարատև պահպանող վիրուսներով: 

Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, այսինքն՝ աշխատել կարճ կտրված եղունգներով, որոնք մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, առանց արհեստական եղունգների, լաքի և ձեռքերին զարդերի առկայության: Ավելի երկար եղունգները լրացուցիչ մակերես են ստեղծում մանրէների աճի համար և կարող են խանգարել ձեռքերի պատշաճ լվացմանը: 

Բժիշկը նշում է նաև, թե ինչպես մշակել ձեռքերը, ըստ որի՝ ձեռքերի հիգիենիկ լվացումն իրականացվում է  օճառով և ջրով լվացման դեպքում, որը  պետք է տևի 40-60 վայրկյան: Ձեռքերի հիգիենիկ մշակում, որը իրականացվում է  սպիրտային հիմքով  ախտահանիչ միջոցներով և տևում է 20–30 վայրկյան: Ձեռքերի վիրաբուժական մշակում, որը իրականացվում է վիրաբուժական միջամտություններից առաջ:

Նա նաև շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի ներկայացվող պահանջների վերաբերյալ կան հաստատված սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմատիվներ:  

Գայանե Գաբոյան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

Քաղաքականություն

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում