ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հուլիսի 1-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ կողմից իրականցվող օժանդակությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ողջունել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշումը:

«Կարծում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատու առաքելությունը, որը կոչված է՝ պաշտպանել ժողովրդավարությունը և տարածել ժողովրդավարական արժեքները»,- նշել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել այցելության և շնորհավորանքի համար: «Վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս ամենում Դուք ունեք Ձեր ներդրումն ու ակտիվ ներգրավվածությունը՝ ներառյալ Ձեր շատ կարևոր այցը, որը վերջերս կատարեցիք դեպի Կալիֆորնիա և ԱՄՆ Արևմտյան ափ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր հարաբերությունները խորացնելու համար»,- ասել է դեսպան Քվինը՝ հույս հայտնելով, որ մյուս տարի հնարավորություն կլինի խոսել ավելի մեծ առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հայերեն العربية English ქართული Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն