Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած մոտ 100 թեկնածու հանել է իր  թեկնածությունը՝ հօգուտ ավելի ուժեղ թեկնածուների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ պարզաբանելով, որ պատճառը Ժորդան Բարդելի և Մարին Լե Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը կանխելն է։

Գործակալության  տվյալներով՝ իրենց թեկնածությունը հանել են «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի և «Նոր ժողովրդական ճակատի» ձախ դաշինքի թեկնածուները ։

Հետագա մրցապայքարից հրաժարվել են այն քաղաքական գործիչները, ովքեր առաջին փուլում գրավել են երրորդ տեղը՝ միևնույն ժամանակ ստանալով բավարար ձայներ երկրորդ փուլ անցնելու համար։

Ֆրանսիայի Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Բացարձակ մեծամասնության հասնելու համար այս կամ այն կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը հայտարարել էր, որ «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի շուրջ 60 թեկնածու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կհրաժարվի երկրորդ փուլում ընտրապայքարից՝ ձայները ձախերին տալու և «Ազգային միավորում» կուսակցության հաղթանակը կանխելու համար։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում»-ն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատ»-ը հավաքել է 28 տոկոս, «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ 

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը  կկայանա հուլիսի 7-ին։

 

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը