Եվրոպա

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ծայրահեղ աջերն առաջատար են

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ծայրահեղ աջերն առաջատար են

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքների նախնական գնահատականներով՝ առաջատարն ազգայնական «Ազգային միավորումն» է, որը հավաքել է ձայների 33%-ը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆրանսիական լրատվամիջոցներից։

Ծայրահեղ աջերին հաջորդում է ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ ստանալով ձայների 28,5%-ը։ Նախագահամետ «Միասին» կոալիցիան ձայների 22%-ով երրորդ տեղում է։

Այս տվյալները հրապարակել է BFMTV հեռուստաալիքը։ Ֆրանսիական տարբեր լրատվամիջոցների մոտ արդյունքները փոքր-ինչ տարբերվում են։ Սակայն թվերի հաջորդականությունը մոտավորապես նույնն է և ցույց է տալիս «Ազգային միավորման» հստակ գերազանցությունը։

Խորհրդարանական  ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,5%, հեռուստաալիքի տվյալներով՝ սա ռեկորդային արդյունք է 1981 թվականից ի վեր։

Առաջին արդյունքների հրապարակումից մի քանի րոպե անց «Ազգային միասնության» առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ ֆրանսիացիները ցույց տվեցին իրենց կամքը՝ յոթ տարի հետո շրջել իշխանության արհամարհական և կործանարար էջը:

Ընտրական ընթացակարգի համաձայն՝ եթե թեկնածուն առաջին փուլում ստանում է ձայների մեծամասնությունը մասնակցության ավելի քան 25%-ի դեպքում, ապա նա անմիջապես խորհրդարանում տեղ է ստանում։ Իսկ եթե ոչ մի ​​թեկնածու չի ընտրվում, անցկացվում է երկրորդ փուլ։

Երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական սոցիալ-լիբերալ Վերածնունդ կուսակցության պարտության պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույն օրը հայտարարեց Ազգային ժողովը ցրելու մասին և նշանակեց արտահերթ օրենսդրական ընտրություններ։

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արտաքին քաղաքականություն

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Իրավունք

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

Քաղաքականություն

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Քաղաքականություն

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Հունգարիայի վարչապետը մեկնել է Կիև

Եվրոպա

Հունգարիայի վարչապետը մեկնել է Կիև

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

Եվրոպա

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում