Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի»  իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները նախանշել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում