Եվրոպա

Էստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալը

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայում իշխող «Բարեփոխումների կուսակցությունը» կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալին՝ կուսակցության նախագահ Կայա Կալլասի փոխարեն, քանի որ վերջինս ստացել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ազգային պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի ERR պորտալը։

«Բարեփոխումների կուսակցության ղեկավարությունը միաձայն որոշում է կայացրել Էստոնիայի վարչապետի թեկնածու առաջադրել Քրիստեն Միխալին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է վարչապետի թեկնածուն, կաբինետի հիմնական խնդիրը կմնա Էստոնիայի անվտանգության ապահովումը՝ հավելելով, որ բնակիչները պետք է վստահ լինեն, որ իրենց տունը պաշտպանված է։

Բարեփոխումների կուսակցության առաջնորդ Կայա Կալասը, ով դեռ գործող վարչապետն է, մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։

Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնում։

 

 

 

Տեղադրություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

Եվրոպա

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ծայրահեղ աջերն առաջատար են

Եվրոպա

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ծայրահեղ աջերն առաջատար են

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Եվրոպա

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Եվրոպա

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում