Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը hունիսի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։

Ըստ աղբյուրի՝ նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։

Նշվում է, որ հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել են շրջակա միջավայրի, ինչպես նաև երկրաշարժերի մոնիթորինգի ուղղությամբ իրենց աշխատանքը։ Քաղաքացիական պաշտպանությանն օժանդակելու Ֆրանսիայի հանձնառությանը համահունչ՝ Նիկոլաս Բրաչեթը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքները: Նա վերահաստատել է իրենց լիակատար աջակցությունը՝ օգնելու պահպանել և բարելավել Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի կարողությունը։ Վահե Ղազարյանը հայտնել է, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է և հետևողականորեն իրականացվում են ինչպես դիտացանցի պարբերաբար արդիականացման աշխատանքները, այնպես էլ դիտացանցը նոր սարքավորումներով համալրելու գործընթացը։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Ձեռք է բերվել սերտ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն