Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի նկատմամբ։

Կիսաեզրափակչում Աճեմյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):

 

Հայերեն العربية Русский

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք