Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան
1 րոպեի ընթերցում
![Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/27/tJmKOqub1QcS4JNNmXFkSNH5f6baJhKMnqUJp4Zn.webp)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կայցելի Ռուսաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Աբասի գրասենյակում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ Աբասը Ռուսաստան կայցելի օգոստոսին 18–ին: Նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: