Հայաստան

ԱՄՆ «Valley Children’s healthcare» մանկական հիվանդանոցի առաջին պատվիրակությունը կժամանի Հայաստան

7 րոպեի ընթերցում

ԱՄՆ «Valley Children’s healthcare» մանկական հիվանդանոցի առաջին պատվիրակությունը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ս․թ․ հուլիսի 1-12-ը հյուրընկալելու է ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ «Valley Children’s Healthcare» հիվանդանոցի առաջին մասնագիտական պատվիրակությունը Հայաստանում։

Պատվիրակության կազմում են՝

• «Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով և բժիշկների առողջության և զարգացման գծով փոխնախագահ, մանկական վարակաբան Քերըն Դալը,

• Մանկական նյարդավիրաբույժ, ծառայության ղեկավար Պատրիսիա Քլերկինը,

• Մանկական նյարդաբան, ծառայության ղեկավար Սեզար Սանտոսը,

• Մանկական նյարդաբան Ստիվեն Էրիշը,

• Մանկական վիրաբույժ Ստեֆանի Ջոնսը,

• Անհետաձգելի բուժօգնության բժիշկ Ջուլիաննա Սահորիան,

• Անհետաձգելի բուժօգնության բուժքույր Էմի Մաուկ-Ֆիշերը, և

• «Valley Children's Healthcare» հիմնադրամի նախագահ Ռոբ Սարոյանը։

Մասնագիտական այցի շրջանակում պատվիրակության բժիշկները Ուիգմորի բուժանձնակազմի հետ միասին կաշխատեն համապատասխան բաժանմունքներում՝ փորձի ու գիտելիքի փոխանակում և բուժառուների համատեղ բուժօգնություն կազմակերպելով:

««Valley Children’s Healthcare»-ի մասնագիտական պատվիրակության այցը, և առհասարակ մեր համագործակցության հուշագրի կնքումը 2023թ․-ին հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար եզակի իրադարձություն է։ Այս ձևաչափի և մասշտաբի համագործակցությունը Հայաստանի առողջապահության ոլորտում շատ արժեքավոր է մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման և շարունակական զարգացման հնարավորությունների տեսանկյունից, ինչպես նաև մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության մշակույթ ձևավորելու և համակարգային փոփոխություն բերելու առումով», - ասում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։

Ըստ Տաթևիկի խոսքերի՝ համակարգային բարելավում և կայուն զարգացում որևէ ոլորտում հնարավոր չէ առանց շարունակական կրթության և լավագույն փորձի տեղայնացման: 

««Valley Children’s Healthcare»-ի մասնագիտական այցի կարևոր մաս է կազմում նաև ակտիվ կրթական օրակարգը․ բժշկական թեմատիկ քննարկումներ, դասընթացներ և վերապատրաստումներ բուժանձնակազմի համար», – ներկայացնում է այցի մանրամասները Տաթևիկը։  

Ըստ նրա խոսքերի, հատկանշական է համատեղ կազմակերպվող «Նյարդավիրաբուժության և նյարդաբանության արդի հիմնահարցեր» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը, որը տեղի կունենա Ուիգմոր հիվանդանոցում հուլիսի 6-ին։ (Գիտաժողովի օրակարգին ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հղումով:

«Valley Children’s Healthcare»-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը հիմնվել է 2023 թվականին, երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում: Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և բուժառուների անվտանգության մշակույթի զարգացում, ինչպես նաև՝ համագործակցություն ֆորմալ կրթական ծրագրերի և համատեղ հետազոտական ծրագրերի շուրջ (Համագործակցության մանրամասներն՝ այստեղ։  

2023թ․ հուշագրի ստորագրումից ի վեր, «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ից արդեն երեք մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման տարբեր մասնագիտացումներով` անհետաձգելի բուժօգնություն, մանկաբուժություն, դիմածնոտային վիրաբուժություն, ճառագայթաբանություն, մանկական նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն։

«Ըստ այս հուշագրի, մեր բժշկական և բուժքույրական անձնակազմից տարբեր խմբեր տարվա մեջ մի քանի անգամ վերապատրաստվում են «Valley Children’s Healthcare» գործընկեր հիվանդանոցում, լիարժեք ընկղմվում նրանց աշխատանքային առօրյայի մեջ, զարգացնում նոր հմտություններ։ Արդյունքում մեր անձնակազմը ոչ միայն բժշկական գիտելիք ու հմտություններ է ստանում՝ զարգացնելով իր ոլորտը և տեղայնացնելով միջազգային ստանդարտները, այլեւ առաջատար առողջապահության մշակույթի կրող է դառնում», - պատմում է Տ․ Քոլոյանը։

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի:

Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:

Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային բարեփոխմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք։

Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված բժշկական և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն:

Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ աշխարհի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։

2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով:

Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ խնամք է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում