Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում հարվածների թիրախների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում հարվածների թիրախների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի խոսնակ, մայոր Չարլի Դիտցը, մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության մասին ռուսական հայտարարությունները, ասել է, որ Կիևն ինքն է ընտրում թիրախները Ռուսաստանին հարվածելիս։

«Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում թիրախների ընտրության վերաբերյալ և իրականացնում է իր ռազմական գործողությունները», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը:

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ չեն արձագանքել «ՏԱՍՍ»-ի խնդրանքին՝ մեկնաբանել Սևաստոպոլի հարվածը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 23-ի ժամը 12:15-ին ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Սևաստոպոլ քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում