Դաղստանում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը՝ 46-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երեկ հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով Մախաչկալայում և Դերբենտում տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատողներ: Ցավոք, զոհվել է 20 մարդ, որոնց թվում նույնպես կան իրավապահ մարմինների աշխատողներ և քաղաքացիական անձինք», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչև ուշ երեկո։ 

Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել։ 

Հայերեն Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան