Ռուսաստան

Դաղստանում սինագոգի և եկեղեցու վրա կրակոցների, ՃՈ-ի վրա հարձակման հետևանքով ոստիկաններ են զոհվել

2 րոպեի ընթերցում

Դաղստանում սինագոգի և եկեղեցու վրա կրակոցների, ՃՈ-ի վրա հարձակման հետևանքով ոստիկաններ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանի Հանրապետության Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել է նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողների ինքնությունը պարզվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում