Ռուսաստան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Դերբենտի և Մախաչկալայի ահաբեկչության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Դերբենտի և Մախաչկալայի ահաբեկչության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։  

«Խորապես ցավում ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր են խլել։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- նշված է գրառման մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում