ՀՀ-ն հանձնառու է աշխատել Ասիայի նախաձեռնության շրջանակներում՝ հասնելու հարկային թափանցիկության նպատակներին. փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նվիրված է հարկային թափանցիկության և համագործակցության սկզբունքներին, պատրաստակամ է աշխատելու Ասիայի նախաձեռնության շրջանակներում և դրանից դուրս գործընկերների հետ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Երևանում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանը:

«Այսօրվա մեր հանդիպումը օրացույցի հերթական իրադարձությունը չէ. դա նշանակալից հանգրվան է Ասիայում ավելի մեծ հարկային թափանցիկության և համագործակցության հասնելու մեր հավաքական «ճամփորդության» մեջ: Ասիական նախաձեռնությունը կարևոր դեր է ունեցել մեր տարբեր երկրներին համախմբելու համար՝ լուծելու ընդհանուր մարտահրավերները, կիսելու լավագույն փորձը և մշակելու նորարարական լուծումներ՝ պայքարելու հարկերից խուսափելու և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ»,-ասաց Արման Պողոսյանը:

Փոխնախարարը վերահաստատեց արդար ու թափանցիկ հարկային համակարգ ստեղծելու հանձնառությունը:

«Զարգացող համաշխարհային ֆինանսական լանդշաֆտը, թվային տնտեսությունների աճը և հարկերից խուսափելու սխեմաների բարդությունը պահանջում են, որ մենք զգոն և նախաձեռնող մնանք: Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը, ընդլայնել մեր կարողությունները և ընդունել նոր տեխնոլոգիաներ՝ այս մարտահրավերներից վեր կանգնելու համար»,-ընդգծեց Պողոսյանը: 

Երևանում անցկացվող հանդիպման առանցքային թեմաներից մեկը տեղեկատվության փոխանակման կարևորությունն է: «Ինչպես ավտոմատ  կերպով, այնպես էլ պահանջի հիման վրա տեղեկատվության փոխանակման ստանդարտների արդյունավետ իրականացումը կարևոր է հարկերից խուսափելու դեմ մեր պայքարում: Ներկայումս պետական ​​մարմինների հետ համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է տեղեկատվության ավտոմատ փոխանակման ներդրման գործընթաց՝ նշված ստանդարտի ներդրման վերջնական նպատակին հասնելու համար սահմանված ժամկետում»,-ասաց նա:

Պողոսյանը վերահաստատեց Հայաստանի նվիրվածությունը հարկային թափանցիկության և համագործակցության սկզբունքներին, պատրաստակամությունը՝ աշխատելու Ասիայի նախաձեռնության շրջանակներում և դրանից դուրս գործընկերների հետ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: 

«Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի արդար գլոբալ հարկային համակարգ, որը կխթանի կայուն զարգացումը և կբարձրացնի մեր քաղաքացիների բարեկեցությունը: Տեղեկատվություն կիսելով ու համագործակցելով՝ մենք կարող ենք փակել այն բացերը, որոնք թույլ են տալիս ապօրինի ֆինանսական հոսքեր և ապահովել, որ բոլորը վճարեն իրենց հարկերը»,-ասաց փոխնախարարը:

Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է Ասիական նախաձեռնության լիիրավ անդամ երկրների  բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների: Հանդիպման կարևորագույն կետերից մեկն է 2024 թվականի «Հարկային թափանցիկություն Ասիայում» զեկույցի հանձնման արարողությունը: Զեկույցը ցույց է տալիս 2023 թվականին ասիական երկրների կողմից գրանցված առաջընթացը:

 

 

 

 

 

Հայերեն 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ