Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում վեց իրավապահներ են զոհվել, 12-ը ՝ վիրավորվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի ներքին գործերի նախարարությունում:

«Ընդհանուր առմամբ Մախաչկալայում և Դերբենտում, այս պահի տվյալներով, սպանվել է իրավապահ մարմինների վեց աշխատակից, 12-ը վիրավորվել են»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:

Դերբենտում, այս պահի տվյալներով, վերսկսվել Է փոխհրաձգությունը, հայտնել է նա. «Դերբենտում այրել են սինագոգ և Եկեղեցի: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն ՝ փոխհրաձգությունը վերսկսվել է»։ Մարտը վերսկսվել է նաև Մախաչկալայում։

Անվտանգության դաշնային ծառայության Դաղստանի վարչությունից հայտնել են, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայի վարչական սահմաններում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան