Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանում երկու զինյալ է ոչնչացվել, ուժայինների աշխատանքը շարունակվում է, հայտնում է ՆԳՆ Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան: 

«Երկու զինյալ ոչնչացվել է։ Ուժայինների աշխատանքը շարունակվում է։  Քաղաքը շրջափակված է իրավապահների կողմից»,- ասել է Գարիևան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ քաղաքի մասին է խոսքը։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նա  նաև հայտնել է, որ բախում է տեղի ունենում Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում, այնտեղ այրվում է պարեկների մեքենան, քաղաքացիներին կոչ է արվում դուրս չգալ փողոց:

«Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում հրկիզվել է պարեկային ավտոմեքենա։ Թախանձագին խնդրանք բնակիչներին, մնացեք տանը, դուրս մի եկեք առանց հրատապ անհրաժեշտության»,- հայտնել Է Գարիևան։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Դաղստանի Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել էր նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Նաև եկեղեցու հոգևորական է զոհվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։

 

 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում