Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Նստաշրջանին մասնակցելու համար Գաբրիելյանը Նյու Յորք կգործուղվի 2024 թվականի հունիսի 25-27-ը: