Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաղեստինի արտգործնախարարությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով, որ այս ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին: 

Քաղաքականություն

Հայաստանը ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Պաղեստինի ԱԳՆ-ն սա համարել է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ձեռք բերելով Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունք:

Հայերեն العربية English Español Français Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն