«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կինոփառատոնի մամուլի գրասենյակից՝ ընդգծելով, որ նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ 

Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քող»-ը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

Մամուլի գրասենյակից նաև նշում են, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։  

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

 

 

 

 

Հայերեն

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Հրապարակվել է «Արտավազդ» 24-րդ մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

ԲՏԱ նախարարությունը Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները կներկայացնի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսուությամբ