Տնտեսություն

Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար

2 րոպեի ընթերցում

Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները. 

-        գտնվում են գյուղական վայրում,

-        պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,

-        ունեն առնվազն 5 սենյակ,

-        ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։

Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝

-        3 000 000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական), 

-        2 000 000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),

-        1 000 000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական): 

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։

Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։

Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա ևս 2 մրցույթ։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում