Քաղաքականություն

Ժողովրդավարության հայրենիքը ԵՄ-ն է, ՀՀ էությունը ժողովրդավարությունն է․ Հովհաննես Ազոյան

2 րոպեի ընթերցում

Ժողովրդավարության հայրենիքը ԵՄ-ն է, ՀՀ էությունը ժողովրդավարությունն է․ Հովհաննես Ազոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Հովհաննես Ազոյանը կողմ է Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազոյանն իր դիրքորոշումը հայտնեց «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում:

«Մենք ցանկանում ենք հանրաքվեի միջոցով դիմել հանրությանը և ստանալ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն հանրության համաձայնությունը: Բոլորս գիտենք, որ ԵՄ-ն ժողովրդավարության հայրենիքն է: Հետևաբար, հանրաքվեի ժամանակ այո կամ ոչ ասելու համար, ըստ իս, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն ուղղի հետևյալ հարցը՝ ի՞նչ է ժողովրդավարությունն իր համար: Որպես շարքային քաղաքացի՝ այս հարցին կոնկրետ ես կպատասխանեմ այսպես՝ ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն ու ապահովությունն է: Ահա այս 3 կարևոր նախապայմանն է ինձ համար, որ կստեղծեն կենսունակ այնպիսի միջավայր, որտեղ ես կզբաղվեմ ստեղծարար աշխատանքով և կունենամ էսթետիկ կենցաղ ու կապրեմ երջանիկ»,–ասաց Ազոյանը: 

Ըստ նրա՝ ՀՀ-ն արդեն իսկ դե յուրե ժողովրդավարական երկիր է, սակայն դե ֆակտո՝ ոչ: Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը, սակայն, թերի չի լինում: 

«30 տարուց ավելի Հայաստանում ժողովրդավարությունը եղել է թերի, կեղծ, անկատար՝ ըստ քաղաքական իրավիճակի ու ճաշակի: Հայաստանում միշտ կիսատ են մնացել մեր պատկերացումներն իրական ժողովրդավարության մասին, և մենք երբեք չենք ճաշակել այդ քաղաքակրթական բարիքը, միշտ վախեցել, հապաղել ու դանդաղել ենք կառուցել իրական ժողովրդավարություն»,–ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ միայն հանրաքվեի դրական արդյունքը կստիպի շարժվել ավելի արագ ու վճռական: 

Վերջում Ազոյանը շեշտեց՝ ժողովրդավարության հայրենիքը Եվրոպական միությունն է, ՀՀ էությունը ժողովրդավարությունն է, հասցեն՝ ԵՄ-ն, արձանագրումը՝ հանրաքվեն:  

 

 

 

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

Քաղաքականություն

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

Քաղաքականություն

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն Իրանը համարում է քաջ և դրական

Քաղաքականություն

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն Իրանը համարում է քաջ և դրական

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

Քաղաքականություն

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

Վրաստանի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվել է Հայաստանում

Իրավունք

Վրաստանի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվել է Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը

Հայաստան

Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը

ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Պատահար

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում