Մարզեր

Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի հունիս 21-ի նիստի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ներկայացնելու պլան-գրաֆիկին առնչվող և կազմակերպչական բնույթի այլ հարցեր: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հանձնաժողովը ստեղծվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման շրջանակներում: 

Նիստին ներկա էին  գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի պետ Մանվել Խաչատրյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը։

Մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ հանձնաժողովի նիստին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են եզրակացություններ ու առաջարկություններ։

Արմենուհի Մխոյան    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում