Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը: 

«Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ իր համար հպարտություն է 17 տարեկանում ընտրանու անդամ լինելը: 

Ազգային թիմի փորձառու բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանն էլ առանձնացրեց, որ ընտրանու անդամներն արդեն սկսել են իրար լավ հասկանալ:

«Վստահ եմ, որ Կոսովոյում կայանալիք առաջնության ժամանակ կկարողանանք շատ լավ հանդես գալ: Հույս ունեմ, որ կպայքարենք նաև չեմպիոնության համար»,-ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 25-ին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում